Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Bloomberg-ը կանխատեսել է նավթի գների 50 տոկոսով բարձրացում

Bloomberg-ը կանխատեսել է նավթի գների 50 տոկոսով բարձրացում
04.02.2016 | 15:00

Bloomberg-ի վերլուծաբանները կարծում են, որ 2016-ի ավարտին նավթի գները կաճեն 50 տոկոսով` ներկա ցուցանիշի համեմատ: Ըստ վերլուծաբանների` ԱՄՆ-ում թերթաքարային արդյունահանման կրճատման հետևանքով կառաջանա նավթի դեֆիցիտ: Ստացվում է, որ այս տարվա վերջին եռամսյակում Brent ապրանքանիշի նավթի գինը կհասնի 48 դոլարի` մեկ բարելի դիմաց, իսկ WTI ապրանքանիշինը` 46 դոլարի: Ցուցանիշները Bloomberg-ը բերում է` հիմնվելով 17 կանխատեսումների միջին գնահատականի վրա: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով` երկրում նավթի արդյունահանումը տարեվերջին կկրճատվի 7 տոկոսով կամ օրական 620 000 բարելով:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ